Ընկերությունը հիմնադրվել է 1998թ-ին՝ որպես «Բարս», այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է «Բարսիս»: 1998 թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ «Բարսիս» ընկերության խանութների քանակը հասել է 27-ի, իսկ աշխատակազմը բաղկացած է 546 հոգուց:
2019թ.-ին խոշոր հարկատուների ցուցակում «Բարսիս» ՍՊԸ-ն զբաղեցնում է 41-րդ տեղը: 2024 թ.-ին «Բարսիս» ընկերությունը դարձավ երկրորդ լիազորված տնտեսական օպերատորը Հայաստանում։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը «Բարսիս» ՍՊ ընկերության գործադիր տնօրենին հանձնել է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառվելու 1-ին տիպի վկայական։
Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Բարսիս»-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում:
Հաշվի առնելով շուկայում առկա պահանջարկը՝ ընկերությունը 2009 թ.-ին ստաձնեց մետաղապլաստե և պոլիպրոպիլենային խողովակների արտադրության գործընթացը՝ KALDO ապրանքանիշի ներքո: 2009թ. սեպտեմբերից շահագործման հանձնվեց երկու հոսքագիծ, որոնց վրա արտադրվում են տաք և սառը ջրի համար նախատեսված խողովակներ՝ 16-63 մմ արտաքին տրամագծով: Հաշվի առնելով ժամանակի պահանջները և հաճախորդների բարձր գնահատականը՝ 2012թ. փետրվարից ավելացել է նաև երրորդ հոսքագիծը: KALDO ապրանքանիշը 2010 թ-ի հունիսի 23-ին արժանացել է որակի կառավարման համակարգի ISO 9001: 2008 միջազգային ստանդարտին: Արդեն 2020թ. KALDO ապրանքանիշը կայուն դիրք է գրավում շուկայում, իսկ վաճառված խողովակների ծավալը գերազանցում է 30,000,000 մետրը։


