Առաքում Երևանում և մարզերում

Առաքման պայմանների եվ ապրանքների ընդունման վերաբերյալ տեղեկատվություն

1․ Երևան քաղաքի Նոր Տուն խանութ-սրահներից գնված ապրանքներն առաքվում են անվճար՝ Երևան քաղաքում և Երևան քաղաքից 40 կմ հեռավորությամբ։ Մարզերի Նոր Տուն խանութ-սրահներից գնված ապրանքներն առաքվում են անվճար՝ ապրանքի գնման խանութ սրահից 40 կմ հեռավորությամբ։

2․ Առաքումն իրականացվում է միայն պատվերում նշված հասցեով։

3․ Եթե ապրանքի առաքման նախնական պայմանավորվածությունը գնորդին հարմար չէ, որի համար անհրաժեշտ է կատարել կրկնակի առաքում, կամ գնորդը ցանկանում է փոխել առաքման հասցեն, որի համար նույնպես անհրաժեշտ է կատարել կրկնակի առաքում, ապա կրկնակի առաքման ծառայության ծախսը փոխհատուցվում է գնորդի կողմից։

4․ Առաքումը և բեռնաթափումը կատարվում է միայն այն դեպքում, երբ հաճախորդի կողմից առաքման կամ բեռնաթափման ընթացքին խոչընդոտող հանգամանք չկա և պահպանված են անվտանգության կանոնները։

5․ Բեռնաթափումն իրականցվում է մեքենայի կայանման տեղից մինչև 30 մ հեռավորության սահմաններում։

6․ Ապրանքը բեռնաթափելուց հետո գնորդին կտրամադրվի 10 րոպե լրացուցիչ ժամանակ՝ ապրանքը հաշվելու և ստուգելու համար։

7․ Ապրանքը ստուգելուց և ընդունելուց հետո գնորդը կամ գնորդի կողմից վստահված անձը պարտավոր է ստորագրել հանձնման-ընդունման ակտերը (տեղափոխման բեռնագրերը), որի մեկ օրինակը կտրամադրվի գնորդին կամ գնորդի կողմից վստահված անձին։

8․ Առաքված ապրանքների թերի կամ վնասված լինելու դեպքում գնորդը կամ գնորդի կողմից վստահված անձը պարտավոր է հանձնման-ընդունման ակտերի վրա կատարել համապատասխան նշում (խնդրահարույց ապրանքների մասով), այնուհետև ստորագրել այն։

ՀԻՇԵՑՈՒՄ

Առաքման վայր հանդիսացող օբյեկտներում վերելակ չլինելու դեպքում սալիկների և փոշենման նյութերի բեռնաթափումը կատարվում է մինչև 5-րդ հարկ։ Գիպսոկարտոնի, մուտքի մետաղյա դռների, 80սմ*160սմ չափսից մեծ սալիկների բեռնաթափումը կատարվում է մեքենայի կայանման վայրում։

Հանձնման-ընդունման ակտն առանց նշումների ստորագրելուց հետո վարորդ–առաքիչը կամ խանութ-սրահները պատասխանատվություն չեն կրում առաջացած թերությունների և խնդիրների համար։